Գիշերը փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող. ՊԲ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Թավշյա կոլցո» օպերացիա Արցախում

Հաջորդը

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը.  նա Չարլզ 3-րդից ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ: Ինչպես…
Դիտել

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան տասը հրթիռ

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 հրթիռ, հայտնում է իսրայելական բանակը: «Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել…
Դիտել

Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը.ՊՆ

Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share