Գիտական հանրույթի ներկայացուցիչները դիմում են միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը զսպելու նպատակով

Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի գիտնականների հայտարարությունը։

«Մենք՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցած «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով  միջազգային գիտաժողովի գիտնականներս, հանդես գալով միասնական հայտարարությամբ, նպատակ ունենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետությունում  և Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակին:

Հայտարարությամբ արձանագրում ենք,  որ

  • 2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության թիրախավորմամբ և ոչնչացմամբ, Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթմամբ:
  • 2020 թ. նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած Եռակողմ պայմանավորվածությունից և Արցախի Հանարապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումից  հետո Ադրբեջանը չի հրաժարվել պետական մակարդակով խրախուսվող անպատժելի մնացած հայատյաց ահաբեկչական քաղաքականությունից, որի նպատակներից մեկն էլ ՌԴ խաղաղապահ առաքելության վարկանիշին հարվածելը և դուրս մղելն է: 
  • Ադրբեջանը շարունակում է ուժ կիրառել՝ թիրախավորելով շփման գծի մերձակայքի հայկական խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական բնակչությանը: Նախկինում փոքր տրամաչափի զինատեսակներով կրակոցներին վերջին շրջանում հաջորդել են խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը, մասնավորապես՝ ականանետային հարվածները: Նման գործելակերպի հետևանք են խաղաղ բնակիչների շրջանում ահաբեկման, սպանության և վիրավորման դեպքերը: Համատարած խախտումներ են արձանագրվել Արցախում ապրող մարդկանց իրավունքների հարցում։
  • Ադրբեջանը չի խորշում նաև հումանիտար ճգնաժամ ստեղծելու գործելակերպից. վերջին օրերին ՀՀ-ից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի վթարի վերականգնումը խոչընդոտվում է ադրբեջանական կողմից:
  • Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ գործադրում է հոգեբանական ահաբեկչություն, մասնավորապես` շփման գծի մերձակա խաղաղ բնակավայրերի բնակչությանը պարբերաբար բարձրախոսներով կոչ է արվում անհապաղ լքել բնակավայրերը:
  • Շարունակվում է Ադրբեջանի տեղեկատվական ահաբեկչությունը, որն արտահայտվում է հայկական տեղեկատվական կայքերի և սոցցանցային էջերի նկատմամբ ցանցահենային (հաքերային) հարձակումներով: Միաժամանակ Ադրբեջանի տեղեկատվական դաշտը շարունակում է մնալ հայատյացության քարոզչության դրսևորման գլխավոր հարթակ: 
  • Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում պետական մակարդակով ամրագրված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում:

Ադրբեջանը որևէ կերպ չի հրաժարվել հայատյացության քաղաքականության տեսական և գործնական դրսևորումներից: Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող գործողությունները նպատակաուղղված են Արցախի Հանրապետության հայաթափմանը, առաջին իսկ հնարավորության դեպքում` նաև  էթնիկ բնաջնջմանը:    

Հաշվի առնելով ստեղծված իրողությունները՝ մենք՝ գիտական հանրույթի ներկայացուցիչներս, դիմում ենք միջազգային հանրությանը, կիրառելու բոլոր հնարավոր լծակները, Ադրբեջանի պետական ահաբեկչական քաղաքականությունը զսպելու նպատակով:  Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը վերագործարկելու ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացն իրենց իսկ կողմից ընդունված սկզբունքների հիմքով:  Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն  այլընտրանք չունի:

Մեսրոպ Մաշտոց համալսարան  

Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, 12 մարտի, 2022թ»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում

Հաջորդը

Արգելվում է ՌԴ-ից 10.000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանումը

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ այլ բանի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ-ն ինչպես նախկինում, այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք համարժեք լսել ենք ադրբեջանական կողմից, որ…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այցելել է Վարդենիս և Սոթք

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիս ու Սոթք։…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share