Գյումրիում ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է 5 մարդ

Նոյեմբերի 13-ին, ժամը 02:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում այրվում է շինու­թյուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:43-ին:

Այրվել են շքամուտքում կուտակած կենցաղային աղբ (մոտ 7 խմ) և մալուխ (մոտ 80 գմ):

Ծխահարման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 1998 թ.), ովքեր ստանալով համապա­տաս­խան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Գ․ Օ․-ն (ծնված 2008 թ.), Մ․ Օ․-ն (ծնված 2012 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկ­ները Ա․ Օ․-ի և Մ․ Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․ Օ․-ինը՝ ծանր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը

Հաջորդը

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով վերջին օրերի ստեղծված վիճակին, հայտարարությունը տեղադրվել է նախագահի…

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share