Գնել Սանոսյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։

Քննարկվել է նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը հանդիպումը գնահատել են որպես դրական և կառուցողական

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք. Իշխան Սաղաթելյան

Հաջորդը

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Առնչվող նյութեր
Դիտել

Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այյսօր Սյունիքի մարզ է մեկնել Երեւան-Կապան ավիաչվերթով: Վարչապետը ծանոթացփլ է «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին:…
Դիտել

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն. Արմեն Գրիգորյան

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում քիչ…
Դիտել

Հայկ Չոբանյանն ընտրվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղիունեցավ ամփոփիչ ասուլիս, որի ընթացքում բանախոսները ներկայացրին ԱՏՁՄ 2021թվականի ընթացքում իրականացված գործունեության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share