Գնել Սանոսյանը շրջայց է կատարել «Ագարակ-2», «Շինուհայր» և «Նորավան» ենթակայաններում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Ագարակ-2», «Շինուհայր» և «Նորավան» ենթակայաններում։

Նախարարը տեղում ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից իրականացվող «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի և «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին առնչվող մանրամասներին, ընթացիկ խնդիրներին, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

ԲԷՑ ՓԲԸ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքների ընթացքը,մասնավորապես.«Նորավան» ենթակայանում գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի և 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, շենք-շինությունների և սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները, տեղադրվել են ուժային սարքավորումները, 2 ավտոտրանսֆորմատորները, իրականացվել են շուրջ 50 կմ հաղորդալարերի մոնտաժման և լարաձգման աշխատանքներ, ընթացքում է պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումների ներմուծումը:

Իրատեսական է համարվել 2022-2023թթ ընթացքում հաղորդալարերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման ամբողջությամբ իրականացումը:Ներկայումս «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթանում են ընկերության սեփական միջոցներով:«Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման նպատակով հայտարարված ենթակայանների վերակառուցման նախագծերի ճշգրտման և նախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի արդյունքում ընկերությունը ստացել է հաղթող ընկերության կողմից ներկայացված՝ ենթակայանների վերակառուցման նախագծերի և նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ դրական եզրակացություն: Նախատեսվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2021թ. 4-րդ եռամսյակում հայտարարել կապալառուների ընտրության մրցույթ և 2021թ. վերջին ամփոփել մրցույթի արդյունքները:

Ակնկալվում է «Ագարակ-2» ենթակայանում վերակառուցման աշխատանքներն ավարտել 2023թ. ապրիլին, իսկ «Շինուհայր» ենթակայանում՝ 2023թ. դեկտեմբերին:

Նախարարը ԲԷՑ ՓԲԸ պատասխանատուներին հանձնարարել է վերակառուցման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ՝ սահմանելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև հետևողականորեն շարունակել հսկողությունը՝ ապահովելով աշխատանքների պատշաճ որակով իրականացումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաագայում քննում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը. ՈՒՂԻՂ

Հաջորդը

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…
Դիտել

Արմավիրի տներից մեկում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա…
Դիտել

Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։…
Դիտել

Բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը․Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը, որին հաջորդել է Ապրիլյան պատերազմը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share