Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներն ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտեցին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ժամը 18-ի սահմաններում Տաթևի վանքի հարակից ճանապարհին ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգեցին Տաթև գյուղի 36-ամյա բնակչի 8 խմ բոխի տեսակի փայտանյութով բեռնված «ԳԱԶ -53» մակնիշի մեքենան։ Բեռնատարի թափքում բարձված փայտանյութը առանց համապատասխան փաստաթղթերի էր:

Ըստ վարորդի՝ բոխիներն ապօրին հատել էր 2020 թվականի սեպտեմբերին՝ Տաթև գյուղի մոտակա սարից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարեկային ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Հաջորդը

Վարանդայում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղհասարակության նամակը Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ Տարածքային կառավարման,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share