Գործ ունենք քրիստոնեության նկատմամբ բացահայտ ատելության հետ. Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը, ուղերձը հիմնված է բացահայտ կեղծիքի վրա։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի նախագահն 2021թ. սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում բացահայտ բորբոքում է կրոնական թշնամանք՝ էթնիկ ատելությանն ու թշնամանքին զուգահեռ, օգտագործում է կեղծ փաստեր։

Մասնավորապես, ուղերձում բացահայտ կեղծելով փաստերը՝ նա նշում է. «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մեզ և ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար: Վստահ եմ, որ աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան: Այս խնդրի վերաբերյալ նամակներ եմ ստանում բազմաթիվ մահմեդական երկրներից: Մենք (…) հայկական վայրագությունների, հայկական ֆաշիզմի վերաբերյալ մենք իրազեկում և իրազեկելու ենք ամբողջ աշխարհին: (…) մեր հաղթանակը (…) հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Այնուհետև, նա խոսում է Հայաստանում հաստատված իբր իսլամաֆոբիայի մասին:

Այս ամենը բացահայտ կեղծիք է, հիմնված է անիրական տվյալների վրա:

Եթե հայերն ունեն իսլամաֆոբիա, բա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի կենտրոնում կա գործող մզկիթ, իսկ Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ:

Եթե Հայաստանում ու Արցախում կա իսլամաֆոբիա, ապա ինչպե՞ս էին Արցախում կանգուն մնացել ու պահպանվում, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ կամ ինչպե՞ս բացատրել ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին պատերազմից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիների հրթիռակոծումն ու պղծումը, Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը կամ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու պղծումը, հայկական խաչքարերի ոչնչացումը Շուշիում և Հադրութում և այլն: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերն ապրում են՝ որպես բարեկամներ:

Ակնհայտ է, որ իրականում գործ ունենք քրիստոնեության նկատմամբ բացահայտ ատելության ու թշնամանքի հետ:

Սեպտեմբերի 27-ի ուղերձում Ադրբեջանի նախագահն ասում է. «ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը այնտեղ [Հայաստանում] հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն»:

Այս խոսքերը նույնպես բացահայտ կեղծիք են, հիմնված են հորինված պատմությունների վրա:

Ադրբեջանի նախագահը նորից ողջ հայ ժողովրդին անվանում է ֆաշիստներ, իրեն թույլ է տալիս արժանապատվությունը վիավորող արտահայտություններ:

Բայց նրա այս և մյուս ելույթները բացահայտ են ապացուցում, որ իրականում հենց ինքն է ֆաշիստական գաղափարներ առաջ տանում, ինքն է բորբոքում քրիստոնեության նկատմամբ կրոնական թշնամանք:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, միանշանակ վստահությամբ միջազգային ողջ հանրությանը հավաստում եմ, որ ՀՀ որևէ իշխանություն կամ Կառավարություն, Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս անգամ էլ առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: Հայերեն ու անգլերեն տարբերակներով այս մասերն ուղարկվում են միջազգային կառույցներին՝ թիրախային վայրեր, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով:

Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի։

Առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազն այս ամենն իրականացնում է իրավունքների խախտումները կանխարգելելու, ոտնահարումները վերացնելու նպատակով:

Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները»,- գրել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձերբակալվել են ժամկետային զինծառայողներ

Հաջորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԻՆ-ը Խոսրովի անտառում ցուցադրական ուսումնավարժանք է անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում հուլիսի 29-ին անցկացրել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման…
Դիտել

Դաշնային խորհուրդը Բաքվի և Երևանի հետ միջխորհրդարանական շփումների շուրջ խորհրդակցություններ է սկսել

Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ կողմերի միջև վստահություն ստեղծելու…
Դիտել

Եվրո-2020․Եվրոպայի գործող չեմպիոնը լքեց մրցաշարը

Այսօր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Նիդերլանդները մրցեցին Չեխիայի, իսկ Պորտուգալիան՝ Բելգիայի ընտրանու դեմ:  Բուդապեշտում կայացած խաղում գրանցվեց…
Դիտել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։ Որոշումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share