Գույք և սարքավորումներ` Սպիտակի բժշկական կենտրոնին

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժսենյակային, խոհանոցային գույքով և բժշկական սարքավորումներով՝ COVID համավարակը հաղթահարելուց հետո հնամաշ գույքը փոխարինելու համար:

Պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ.Թրեյսին, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ:

Մարդասիրական աջակցությունը տրամադրվել է ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից` ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի (US EUCOM’s Humanitarian Assistance Program) շրջանակներում:

Հյուրերը նաև շրջել են Սպիտակի ԲԿ-ում, ծանոթացել մատուցվող ծառայություններին և պայմաններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հաջորդը

Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ կդիմի, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները բավարար չեն իրավիճակը լուծելու համար․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու ճանապարհով։ Այս մասին Փաշինյանը հայտարարել…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել.ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share