Գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։

Մայիսի 22-ին հանրապետության տարածքում այդ անապատների շրջաններից դիտվեց փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսք, որի արդյունքում հատկապես Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո երկինքը պատվեց փոշու ամպով և նկատվեց հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանում տեղի ունեցող իրադարձությունները կապված են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ․Սուրեն Սահակյան (տեսանյութ)

Հաջորդը

Խոշոր հրդեհ Մասիսում

Առնչվող նյութեր
Դիտել

Կան բավականին լուրջ հարցեր, որոնց շուրջ մենք պետք է խորհենք․ Հակոբ Բադալյան

Քաղաքականությունն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից մեղմ ասած ոչ բոլորն են ուղիղ կերպով դրսեւորվում առերեւույթ հարթության վրա: Այս մասին…
Դիտել

Տիգրան Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ․ հարցը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում

Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ի նիստում կքննարկի ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու…
Դիտել

Արցախում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի…
Դիտել

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ: «Նոյեմբերի 17-ին, ժամը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share