Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ հըապարակեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո), ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի մասով որոշումը։

Դատարանը որոշեց միայն 5 մլն դրամ գրավով ազատ արձակել Արտյոմ Համբարյանին։ Մնացածի խափանման միջոցը կմնա անփոփոխ։ Դատական նիստից հետո Տոնոյանի պաշտպանը հայտարարեց, որ որոշման հետ ծանոթանլուց հետո իրենք կբողոքարկեն այն վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Տոնոյանի պաշտպանները միջնորդել էին Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Պաշտպանության նախկին նախարարի համար երաշխավորել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար փաստաբանները միջնորդել էին նաեւ կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ. գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք

Հաջորդը

Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Առնչվող նյութեր
Դիտել

ՔՊ-ն չի մասնակցի ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և…
Դիտել

Առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ

Ազգային ժողովն այսօր քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ…
Դիտել

ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share