Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք

Ազգային ժողովն այսօր գումարած արտահերթ նիստի ժամանակ քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նաև սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով: 

Ներկայացված նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց 80 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Նոր օրենքով  առաջարկվում է ԲԴԽ-ին տալ դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ: Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք:

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը  դեմ է արտահայտվել օրինագծին:

Նախագծերի փաթեթը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է անցկացնել այսօր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց. Human Rights Watch

Հաջորդը

Հայտնի են ՉԼ 1/4 եզրափակչի զույգերը

Առնչվող նյութեր
Դիտել

Անկախ Հայաստանի սահմանն ամբողջովին պահպանվում է․ Վաղարշակ Հարությունյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է սահմանային խնդիրենրի թեմային։ Նա…
Դիտել

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Վրաստան ճամփորդել նույնականացման քարտերով. նախագիծն ԱԺ-ում է

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի…
Դիտել

Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share