Դատարան դիմելու համար պետտուրքի դրույքաչափերի բարձրացումն անընդունելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը: Այս մասին հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ըստ Թաթոյանի այն կարող է բացասական ազդեցություններ ունենալ դատական պաշտպանության սահմանափակ իրավունքների վրա և հանգեցնել դատարանի մատչելիության չհիմնավորված սահմանափակման։ Դա իր հերթին կարող է խոչընդոտներ ստեղծել մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հարցում:

Խոսքը վերաբերում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է բարձրացնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը։

Մասնավորապես, պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դառնալու է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։

Վերացվում են պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ: Բացի այդ, պետական տուրքի գործող դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացնելու հիմնավորումներն առնվազն տարակուսանք են առաջացնում այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերից ստացվող միջոցների հաշվին։ Մինչդեռ, յուրաքանչյուր տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակի համար գումար է հատկացվում ՀՀ դատական դեպարտամենտին: Այսինքն, արդարադատության իրականացման այդ գործընթացի շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն արդարացված չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը՝ հատկապես նկատի ունենալով, որ այդպիսով սահմանափակվելու է դատարանի մատչելիության իրավունքը:

Պաշտպանն առաջարկել է նախագծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը վերանայել և նվազեցնել, ինչպես նաև պահպանել տուրքի վճարման գծով առկա արտոնությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստանում է

Հաջորդը

Սիրիական ՀՕՊ համակարգը կանխարգելել է ագրեսիան

Առնչվող նյութեր
Դիտել

Հանդիպում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների հետ և շրջայց հանրային լողափում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում։ Ազգային պարկում նախարարի…
Դիտել

Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց ամսական 200.000 դոլար ալիմենտ կստանա

Քիմ Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, համաձայնության են եկել ամուսնալուծության վերաբերյալ։ Փաստաթուղթը ներառում է…
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…
Դիտել

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Այս մասին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share