Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Սերոբ Ռազմիկի Հարությունյանից  և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:

   Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ,
  • «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 ՀՀ դրամ,
  • «BMW X6 XDRIVE 3.5 I» մակնիշի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990.000 ՀՀ դրամ,
  • «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215.707.500 ՀՀ դրամ,
  • 14.361.672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:  

Հարություն Սերոբի Հարությունյանից, որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքեր բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34.700.000 ՀՀ դրամ,
  •  «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11.250.000 ՀՀ դրամ:

Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում

Հաջորդը

Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել․ ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

«Ադրբեջանը 2024-ին կավարտի Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման աշխատանքները». Ալիև

Թուրքմենստանում ընթացող Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ համաժողովին Ալիևը անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ «Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման…
Դիտել

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Տեր-Պետրոսյանին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը։…
Դիտել

ՀՀ նախագահն ընդունել է ԱԺ ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի…
Դիտել

Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի կարճ՝ հայկական խաչմերուկ

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի կոնտեքստում Հայաստանի կառավարությունը Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպել և դարձրել է Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share