Դաքքայում կբացվի «Արմաթ» լաբորատորիա

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Բանգլադեշի գործընկերային պատվիրակության այցը Հայաստան, որը վերաբերում էր մայրաքաղաք Դաքքայում «Արմաթ» աշխատանոցի բացմանը։

Լաբորատորիայի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի գարնանը Դաքքայի Ռազմաօդային դպրոցում՝ DIP (Development Innovation Platform) հիմնադրամի հետ ճիշտգործակցության արդյունքում։

Պատվիրակությունը կազմված էր Բանգլադեշի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչության թվով 7 պաշտոնյաների թիմից (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարարություն) և DIP (Development Innovation Platform) հիմնադրամի 3 ներկայացուցչից:

ԱՏՁՄ գործընկերներն այցելեցին «Արմաթ» լաբորատորիաներ Երևանում և մարզերում, ինչպես նաև Դիլիջանում հանդիպեցին «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցի սաներին։ Հյուրերը վստահություն հայտնեցին, որ աշխատանոցի բացումը Դաքքայում մեծապես կնպաստի պատանիների մասնագիտական կողմնորոշմանը։

«Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության պետական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների այցի նպատակը Հայաստանում ստեղծված կրթական նախագծի դրական փորձի ու կիրառելի արդյունքի փոխանցումն ու կիրարկման իրագործելության բացահայտումն էր։ Այցերը դպրոցներ ու լաբորատորիաներ օգնեցին որոշում կայացնողներին ընդհանրական պատկերացում կազմել «Արմաթի» բովանդակության և նախագծի իրականացման շուրջ։ Բանգլադեշի ներկայացուցիչները մատնանշեցին, որ կներկայացնեն «Արմաթն» իրենց Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչությանը (High Tech Park Authority) և հետամուտ կլինեն «Արմաթը» Բանգլադեշի Հանրապետությունում ներդնելու հարցում», – նշեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը։

Որոշում կայացվեց, որ բանգլադեշցի երկու խմբավարները, Դաքքայում աշխատանոցի բացումից առաջ, այցելեն Հայաստան՝ «Արմաթի» մեթոդոլոգիայի վերաբերյալ համապատասխան վերապատրաստումներն անցնելու և աշխատանքային գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։ Մոտ ապագայում կդիտարկվի Բանգլադեշի այլ վայրերում «Արմաթ» աշխատանոցների բացման հեռանկարը։

ԱՏՁՄ-ն մեկնարկել է հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ և բացելով «Արմաթ» աշխատանոցներ նախ Հնդկաստանում, ապա այժմ՝ Բանգլադեշում։ Վերջինիս պատվիրակությունը Հայաստան էր այցելել դեռ 2019 թվականին՝ «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի օրերին, երբ Եթովպիայի, Աֆղանստանի և Մարոկկոյի իրենց գործընկերների հետ հյուրընկալվեցին Ագարակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Այնտեղ նրանք ծանոթացան ծրագրի առանձնահատկություններին, գրանցած հաջողություններին և արմաթցիների աշխատանքներին։

Հիշեցնենք, որ ներկա պահին գործում է 600 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։ Շուրջ 15000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ

Հաջորդը

Ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվան տեսնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ՌԴ-ին դուրս մղելու ԵՄ ջանքերը․ Զախարովա

Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս…
Դիտել

Դեկտեմբերի 18-ին կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի

Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն…
Դիտել

Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share