Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարող անձը ձերբակալվել է

Պարզվել է, որ Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը. վերջինս ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատների աշխատակիցների նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքերի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել ան մասին, որ դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներն առերևույթ կատարել է նույն անձը, ով Արմավիրի մարզի բնակչուհի է՝ 35 տարեկան:

Քննության տվյալներով՝ վերջինս 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի և 18:30-ի սահմաններում, դիմակավորված բժշկական դիմակով, մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող երկու տարբեր դեղատներ և իր մոտ եղած դանակով սպառնալով աշխատակիցներին՝ հափշտակել է դեղատան դրամարկղում եղած գումարն ու դիմել փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 35-ամյա կինը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Որոշում է կայացվել` դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը ստանում է նոր աշխարհաքաղաքական միավորի արժեք․ Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)

Հաջորդը

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ

Առնչվող նյութեր
Դիտել

Ճապոնիայի կառավարող կուսակցությունը դադարեցնում Է նախընտրական արշավն Աբեի դեմ մահափորձի պատճառով

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել Է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո…
Դիտել

Մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ընթացքում քննրակվում է Ղազախստանում ստեղծված իրադրությունը: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը նիստի մեկնարկին…
Դիտել

Ավելի քան 20 մլն դրամ հափշտակության համար քրեական հետապնդում է հարուցվել ԴԱՀԿ նախկին պետի թիկնապահի ու վարորդի նկատմամբ

Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր…
Դիտել

Վարդենյաց լեռնանցքում կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share