Դժվար է գերագնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեսկալացիայի ուղղությամբ Պուտինի ջանքերը. Դմիտրի Պեսկով

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերը դժվար է գերագնահատել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է՝ իրավիճակը թուլացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դժվար է գերագնահատել ՌԴ-ի, անձամբ՝ Պուտինի դերը։ Բնականաբար, նախագահը բոլոր ջանքերը գործադրում է՝ սահմանին լարվածության թուլացմանը նպաստելու համար. այդ ջանքերը շարունակվում են»,- ասել է Պեսկովը։

Ընդ որում, նա չի մեկնաբանել Մոսկվայի մտադրությունները՝ կապված Երեւանի՝ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմելու հետ։ «Ավելին հիմա չէի ուզենա ասել, աշխատանք է տարվում, տարբեր համաձայնեցումներ են կատարվում, չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել՝ մինչև համաձայնեցման գործընթացը ավարտվի»,-նշել է Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հաջորդը

Սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ…
Դիտել

Բարձր հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված ԱԻՆ-ը ուժեղացված ծառայություն է իրականացնում (տեսանյութ)

ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ Արսեն Սարոյանը «Ազդագիր» կայքի համար ներկայացրել է հանրապետությունում արձանագրված հրդեհների վիճակագրությունը, նաեւ պատմել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share