«Դիմադրության շարժում»-ը հանրահավաք կանցկացնի

«Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կանցկացնի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա նշել է, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը լինելու է միասնության հանրահավաք. այն լինելու է ոչ թե որևէ անձի, կուսակցության շուրջ, այլ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ:

«Դա հայ ժողովրդի հանրահավաքն է, հետևաբար, ՀՀ քաղաքացին, մասնակցելով այդ կարևոր իրադարձությանը, պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին և այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ»,-ասաց նա:

Պատգամավորն ավելացրեց նաև, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը քաղաքական և կուսակցական հանրահավաք չի լինելու, դա համազգային հանրահավաք է՝ հանուն Արցախի և հանուն Հայաստանի:

«Ես ուզում եմ դիմել Կաթողիկոսին՝ ակնկալելով իր օրհնությունը և աջակցությունը այդ շատ կարևոր նախաձեռնությանը, քանի որ դա կուսակցական հանրահավաք չէ, դա հայ մարդու հանրահավաքն է՝ հայկական օրակարգով: Դիմում եմ մեր մտավորականությանը, գիտական համայնքին, որպեսզի հայ ժողովրդի համար այս ճակատագրական պահին հանդես գան հանրահավաքին մասնակցելու կոչով՝ ցույց տալով իրենց կամքն ու տեսակետը»,-ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը կաճեն 49 տոկոսով

Հաջորդը

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակ. ԿԲ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծանր է

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։ Այս մասին հայտնում…
Դիտել

Արցախի ԱԽ նիստում քննարկվել են ռազմակքաղաքական իրավիճակն ու մարտահրավերները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ…
Դիտել

Ինչո՞ւ է ակտիվացել ընդդիմությունը. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Ընդդիմադիրների փողոցսյին պայքարը ակտիվացվել է մեկ կետից՝ Ռուսաստանից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մանրամասները տեսանյութում

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share