ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սրացումը պետք է անհապաղ դադարեցվի։ Այս մասին հայտարարաություն է տարածել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն։

«Մինչ օրս դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնվի: Վերջին 18 ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցվել, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը շարունակելու մասին համաձայնությունը։ Այդ բախումները վտանգում են առաջընթացը և վտանգում անհամար կյանքեր»,- նա։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդն իր հերթին հորդորել է դադարեցնել կրակը՝ զոհերից խուսափելու համար: «Հիմնվելով տարիների փորձի և փորձագիտական գիտելիքների վրա՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել։ Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ընդհանուր նպատակը»,- ասել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու

Հաջորդը

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին

Առնչվող նյութեր
Դիտել

Տաջիկստանը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստում, կոչ է…
Դիտել

Լևոն Զուրաբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ…
Դիտել

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share