Եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել 3 անցակետերից, հայկական կողմը պատրաստ է ընդունել. ՊԵԿ նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերը գրեթե պատրաստ են և, եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել այդ անցակետերից, հայկական կողմը պատրաստ է ընդունել:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագծին:

«Արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e-draft-ում, ապա ուղարկվել են վարչապետի աշխատակազմ, շահագրգիռ երեք գերատեսչություններին։ Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ ևս իրականացվել են։  Սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ սպասում են Ադրբեջանի դրական արձագանքին:

Հարցին՝ այս գործընթացները ի՞նչ վտանգներ իրենց հետ կարող են բերել, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Ոչ մի, ի՞նչ վտանգների մասին է  խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է և ձեռնարկել ենք դրանից բխող քայլեր։ Գործընթացը, կարելի է ասել, ավարտված է։ Եթե մյուս կողմը ևս պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»,- եզրափակեց Բադասյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին է ներկայացրել ադրբեջական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հաջորդը

Էրդողանն առաջիկա օրերին զրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության…
Դիտել

Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ. Խաչատուրյան

Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով. գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը`  X–ի իր էջում անդրադառնալով Իսրայելի…
Դիտել

Ինչ-որ «կրիտիկական կետում» պիտի կանգներ Հայաստանը․ Վահրամ Աթանեսյան

Իշխանությունը պիտի կարողանա մի ինչ-որ «կրիտիկական կետում» կանգ առնելու որոշում ընդունի։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share