ԵԽ ֆրանսիացի անդամների հրավերով Զինվորի տան տնօրենն ու ԵՊԲՀ ռեկտորը կմեկնեն Փարիզ

Եվրախորհրդարանի ֆրանսիացի անդամների հրավերով Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը և բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դեկտեմբերին կմեկնեն Փարիզ: Մասնակցելու են միջկուսակցական միջոցառման, որն ըստ հրավերի նամակի՝ հանձնառու է արտահայտել ֆրանսիական բոլոր քաղաքական կողմերի ընդհանուր աջակցությունը Հայաստանին՝ մեկ նպատակով. հրավիրել լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ուշադրությունը՝ ներկայում Հայաստանի առջև ծառացած սպառնալիքների վրա:

Հրավիրող կողմը պատրաստվում է միջոցառման ընթացքում կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա՝ պատերազմի հետևանքները Հայաստանի և տարածաշրջանի վրա, հայ գերիների վերադարձը, զինվորների վերականգնումը և հայկական մշակութային ժառանգության պահտպանությունը Լեռնային Ղարաբաղում:

Դեկտեմբերի 6-ին, Փարիզում կայանալիք միջոցառման ժամանակ Հայկուհի Մինասյանը և Արմեն Մուրադյանը հանդես կգան որպես կլոր սեղանի բանախոսներ, կներկայացնեն Երևանում զինվորների վերականգնման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են. Արման Թաթոյան

Հաջորդը

Կկառուցվի 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան. կառավարությունը արտոնություններ է տվել

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունն ամեն օր պայքարում է ՀՀ անկախության համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առիթով։ Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է…
Դիտել

Ձերբակալություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական…
Դիտել

Ադրբեջանցիները նախ կրակում են միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share