ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր անդրադարձել է Հայաստանում ընդդիմության ցույցերին և ոստիկանության գործողություններին: Դեսպան Վիկտորինը նշել է, որ հետևում են իրավիճակին և ուսումնասիրում ցույցերի ժամանակ տեղի ունեցող միջադեպերը:

«Մենք տեսել ենք շատ իրավիճակներ և ,իհարկե, այդ իրավիճակներում հարցեր են բարձրացվում, և ես էլ եմ հարցեր բարձրացնում: Այո, ես հստակ հայտարարեցի, որ ոստիկանությունը նույնպես պետք է ենթարկվի բոլոր օրենքներին և կանոններին: Ոստիկանությունը չպետք է լինի անպատժելի, բայց միևնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ կարող են լինել տարբեր սադրանքներ, և ես ինձ հարց կտայի, թե ի՞նչ կարելի է անել նման սադրանքների  դեպքում»,- նշել է Վիկտորինը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուզում ենք աջակցել Սյունիքի մարզին. ԵՄ դեսպան

Հաջորդը

Եվրատեսիլ 2022. Հայաստանը եզրափակիչում է

Առնչվող նյութեր
Դիտել

Հանդիպում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների հետ և շրջայց հանրային լողափում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում։ Ազգային պարկում նախարարի…
Դիտել

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share