ԵՊՀ մանրէաբանների նոր բացահայտումը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման:

Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։

Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտականթեմաների հայտերի մրցույթի արդյունքում:

Գիտական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասինզրուցել ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Հովիկ Փանոսյանի հետ։ Վերջինիս խոսքով, ներկայումս մանրէային ծագման էկզոպոլիսախարիդները (ԷՊՍ) լայն պահանջարկ ունեն դեղագործական և սննդի արտադրություններում, ներկանյութերի ու կենսապլաստիկի ստացման,ինչպես նաև թունազերծման և կենսավերականգնման գործընթացներում.

«Մանրէային ծագման ԷՊՍ-ներն օժտված են հակաօքսիդանտային, հակավիրուսային, հակաքաղցկեղային, հակաթրոմբոզային և հակամետաստազային ակտիվություններով: ԷՊՍ-ների արտադրական ստացումն էքստրեմոֆիլ մանրէների կիրառմամբ մի շարք առավելություններ ունի. բացառվում է կոնտամինացիան, սինթեզի գործընթացը կարելի էկազմակերպել՝ շրջանցելով մանրէազերծման ծախսատար և էներգատար փուլերը»։

Ըստ ԵՊՀ դոցենտի՝ գիտական ծրագրի նպատակներն են Հայաստանի էքստրեմալ կենսամիջավայրերից (երկրաջերմային աղբյուրներից, աղուտ-ալկալի հողերից և աղի հանքից) ընտրողաբար մեկուսացնել ԷՊՍ արտադրող թերմոֆիլ և հալոֆիլ մանրէներ, ուսումնասիրել այդ մանրէների արտադրած ԷՊՍ-ների ֆիզիկաքիմիական ու կառուցվածքային առանձնահատկությունները և գնահատել կենսատեխնոլոգիաներում դրանց կիրառման ներուժը:

Նրա համոզմամբ, նախատեսված է նաև էքստրեմոֆիլ ԷՊՍ արտադրիչ մանրէների կենսազանգվածի և հետևաբար ԷՊՍ-ների ստացման համարկիրառել գյուղատնտեսական թափոններ, ինչը թույլ կտա իջեցնել արտադրանքի ինքնարժեքը:

Ծրագրում ընդգրկված են 2 ավագ մասնագետ և 2 երիտասարդ գիտնական: Թեմայի խորհրդատուն Նեապոլի կենսամոլեկուլային քիմիայի ինստիտուտի (ինստիտուտը Եվրոպայում էքստրեմոֆիլ մանրէների ԷՊՍ-ներիուսումնասիրության ոլորտի առաջատարներից է) առաջատար գիտաշխատող, պրոֆ. Աննառիտա Պոլին է, որի գիտական խումբը մասնագիտացված է մանրէային ԷՊՍ-ների ուսումնասիրություններում:

Հ. Փանոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է խմբի երիտասարդ հետազոտողների գործուղում Իտալիա համագործակից լաբորատորիայում առկա գերճշգրիտ սարքավորումներով ԷՊՍ-ների քիմիական կազմի և կառուցվածքային առանձնահատկությունների վերլուծության նպատակով:

Անդրադառնալով ծրագրից ակնկալվող վերջնարդյունքներին՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ նախագծի հաջող իրականացումը թույլ կտա ստանալ նոր և կենսատեխնոլոգիապես հեռանկարային ԷՊՍ արտադրիչներ և դրանց սինթեզն ապահովող գեներ.

«Հեռանկարային շտամների ամբողջական գենոմների սեքվենավորումը և ԷՊՍ սինթեզը կոդավորող գեների վերծանումը նախադրյալ են հանդիսանալու հետագայում գենային կենսաինժեներիայի մեթոդներով նոր, բարելավված ցուցանիշներով տրանսգենային շտամների նախագծման համար: Կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող ակտիվ շտամ-արտադրիչների ընտրությունը հեռանկարային է լինելու գիտության և արտադրության միջև երկխոսության համար»։

Հ. Փանոսյանի խոսքով, ստացված արդյունքները ներկայացվելու ենմիջազգային գիտաժողովներում և տպագրվեն ազդեցության գործակցով միջազգային ճանաչում ունեցող գիտական հանդեսներում:

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական ծրագրի շրջանակում նախատեսվում է համալրել ամբիոնում ստեղծված էքստրեմոֆիլ մանրէների կուլտուրաների հավաքածուն, ներդնել ԷՊՍ-ների ուսումնասիրության նորագույն մեթոդներ, որոնք ընդգրկվելու են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի կրթական ծրագրերում՝ որպես լաբորատոր աշխատանքի բաղադրիչներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Օմիկրոն» շտամի ախտանշանները

Հաջորդը

Կաթնային յուղ պարունակող կաթնամթերքը խանութներում առանձին դարակաշարերում կտեղադրվի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական…
Դիտել

Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացվել ԱԺ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի…
Դիտել

Գեղամ «գռազ» կգամ չես քվեարկելու (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: Թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր»…
Դիտել

Կայացել է Սևանա լճի շրջակայքում կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպումը

Այսօր Գեղարքունիքի մարզում կայացավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից կազմակերպված Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share