ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են ապօրինի գործողություններ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարությունը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։

Ըստ հավաստի աղբյուրի՝ ԵՊՀ աշխատակիցներին տրվող նկատողությունների և սպառնալիքների իրական պատճառն այն է, որ վերջիններս հրապարակավ կարծիք են արտահայտել ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին։

ՔԻՊ-ի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 6-ին և 8-ին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմքով ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին հասցեգրված 2 հարցումները համարժեք պատասխանի չեն արժանացել՝ ԵՊՀ-ն չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ինչն օրենքի խախտում է և հիմք է տալիս ենթադրելու, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին դատապարտել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի հակաժողովրդավարական գործելակերպը, պաշտպանել ԵՊՀ-ի աշխատակիցների խոսքի ազատությունն ու աշխատանքային իրավունքները։

Միաժամանակ դիմում ենք ԵՊՀ-ի հետ համագործակցող արտերկրյա բուհերին կոչ անելով վերանայել ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակները, քանզի վերջինս կանգնում է հակաժողովրդավարական գործելաոճի հարթության վրա։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք

Հաջորդը

Էջմիածնում հանդիպել են Արցախի ԱԳ նախարարն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Առնչվող նյութեր
Դիտել

Լարսը բացվեց

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս…
Դիտել

Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ դատախազության համալսարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share