Եռագույնը տեղադրվեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում

Այսօր՝ մարտի 25-ին «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում տեղի ունեցավ ՀՀ դրոշի տեղադրման հանդիսավոր արարողությունը։ Մինչ Եռագույնի տեղադրումը Տեր Մեսրոպ քահանան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում իր օրհնության խոսքը հայտնեց հավաքվածներին, օրհնեց դրոշը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։ ՀՀ օրհներգի ներքո Եռագույնը վեր խոյացավ սահմանամերձ Արտանիշում։

Եռագույնի տեղադրման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Հայ Լաո խումբը։

Ելույթի խոսքով հանդես եկավ Վասն Հայրենյաց ազգային համախմբման շարժման համահիմնադիր Վահագն Չախալյանը, Սևակ Հակոբյանը, Արտանիշի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արայիկ Մարգարյանը։ Փոքրիկ բանաստեղծություն արտասանեց 7-ամյա Կարեն Շուշանյանը՝ Արտանիշ համայնքի ղեկավարի որդին։

ՀՀ դրոշը տեղադրվել է Ֆլորիդայից, ԱՄՆ Ռոդրիգո եւ Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։

Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում ՀՀ առաջին դրոշը տեղադրվեց Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում՝ հայ-թուրքական սահմանին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի. Արցախի ԱԳՆ

Հաջորդը

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

Անկլավների հարցը չի կարող դիտարկվել մեկ փաթեթի մեջ. Հայկ Դեմոյան

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ․ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր «Անկլավների մասին Անկլավների հարցը չի կարող դիտարկվել մեկ փաթեթի մեջ,…
Դիտել

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են հայտնաբերված զինամթերքի վնասազերծումը

Ռուս զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում օրական ոչնչացնում են մոտ 120 պայթյունավտանգ առարկա, ներառյալ՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային…
Դիտել

6 ամիս է Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ հանդես է եկել թվիթերյան գրառմամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը։ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share