Ես պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը ժամ առաջ վերականգնի գազի մատակարարումը. ՔՊ պատգամավոր

Ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունն այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումը իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից զրկել էր արցախահայությանը։ Այս մասին Ազգային Ժողովի այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը, սակայն երեկ կրկին Արդբեջանի կողմից այն դադարեցվել է։ Եվ սա խստորեն դատապարտելի է, և ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն։ Մենք առաջին հերթին Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ գործակցելով՝ զբաղվում ենք այս խնդրով և շարունակելու ենք զբաղվել։ Սակայն ես պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը։ Սա բացառապես հումանիտար հարց է»,- ասաց պատգամավորը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը

Հաջորդը

Իրավիճակը Ուկրաինայում

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ շարունակում է փակ մնալ

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ. Այս մասին նշված է ԱՀ ոստիկանության տարածած…
Դիտել

«Երևանի պատմություն»-ը կվերահրատարակվի եռալեզու տարբերակով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևանի պատմություն» գրքի եռալեզու տարբերակի վերահրատարակման աշխատանքները:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share