Եվրախորհրդարանը կոչ է արել Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել

Երեքշաբթի օրը Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձեւին, որում կոչ է արվում Ուկրաինային ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել։ Դրանում նշվում է, որ պետք է պահպանվեն անհրաժեշտ ընթացակարգերը։

Ուկրաինայի իշխանությունները նախօրեին դիմել էին ԵՄ-ը արագացված ընթացակարգով միությանը միանալու համար: Բանաձևը նաև դատապարտում է Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի դերն ագրեսիայում, կոչ է արվում  մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և հոգ տանել փախստականների մասին։

Բանաձևը կոչ է անում սահմանափակել Ռուսաստանից նավթի և գազի արտահանումը, արգելել ԵՄ նոր ներդրումները Ռուսաստանում և հակառակը, ամբողջությամբ կտրել Ռուսաստանին SWIFT համակարգից։ Հավանություն է տրվել նաեւ Ռուսաստանում և Բելառուսում «բարձրաստիճան կոռումպացված պաշտոնյաների» դեմ պատժամիջոցներին։

Բանաձեւին կողմ է քվեարկել 637 պատգամավոր, դեմ է եղել միայն 13-ը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը սխալվեց, մենք ուկրաինացի ժողովրդի հետ ենք. Ջո Բայդեն

Հաջորդը

Կրկին հարվածել են Խարկովի կենտրոնին

Առնչվող նյութեր
Դիտել

Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ․ Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ երեկ Արցախի Մարտունի է ժամանել ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի…
Դիտել

Նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի…
Դիտել

Կայացել է գերիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236-Ա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share