Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում. Կլաար

Եվրոպական Միությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նրա խոսքով՝ ԵՄ ներգրավվածության մասին է վկայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, որը չորս հանդիպում է անցկացրել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև սեփական ջանքերն այս ուղղությամբ: Տարածաշրջանում ԵՄ ակտիվության մյուս վկայությունն, ըստ Կլաարի, դիտորդական առաքելության տեղակայումն է Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:

«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարողանանք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա:

Կլաարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպեկուլյացիա հայկական ձևով

Հաջորդը

Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 14.1%

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների  երկրորդ փուլը։ Ընդհանուր առմամբ, տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ Ընտրողների թիվը…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները…
Դիտել

Կանադան անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարվածների առնչությամբ. ԱԳ նախարար Ջոլի

Կանադան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանում բնակավայրերին, քաղաքացիական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share