«Երազը» կրկին բեմում է

Հինգ տարվա ընդմիջումից հետո կրկին ներկայացվել է «Երազ» բալետ-ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Մասնագիտությամբ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի և պարուհի Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետ-ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականին: Այն հանրությանը վերջին անգամ ներկայացվել էր 2017-ին։

Եվ ահա հինգ տարի անց՝ 2022 թվականի փետրվարի 19-ին, ներկայացումը կրկին բեմում է։ Նոր բեմադրությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Մեկ գործողությամբ բալետ-ֆանտազիան պատմում է նկարչուհի հերոսուհու մասին,
ով, իր իդեալին փնտրելով, չի գնահատում այն, ինչ ունի կողքին։

Լիբրետոն և պարերի բեմադրությունը՝ Ժակլին Սարխոշյանի: Գլխավոր դերակատարներ՝ Նարե Մարկոսյան, Րաֆֆի Գալստյան, Գարեգին Բաբելյան:

Զգեստների ձևավորումն ու ավազե անիմացիան ՝ Աննա Ամասիի: Գործիքավորումը՝ Վահան Նահապետյանի: Զգեստների պատրաստող՝ «Մարինա Ֆեյշն» ՍՊԸ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը մասնակցել է Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը

Հաջորդը

Ստեփանակերտում նշել են ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձը

Առնչվող նյութեր
Դիտել

Հարձակման է ենթարկվել Կուրսկի օդանավակայանը

Ռուսաստանում շարունակվում են հարձակումները օդանավակայանների վրա, որտեղ գտնվում են  Ուկրաինայի քաղաքները ռմբակոծող օդանավերը։ Դեկտեմբերի 6-ի գիշերը անհայտ անօդաչու…
Դիտել

Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի միայն սրացմանը․ Արարատ Միրզոյան

Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն  խախտում է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար…
Դիտել

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի. ԱՆ

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share