Երաժշտական նախագիծ՝ անտառային մայրամուտի տեսարանով

Բազմաժանր երաժշտական ռիթմեր, պարային տրամադրություն ու անտառային մայրամուտի տեսարան: Ջրվեժի անտառում գտնվող «Շէնէ» հարթակում տեղի ունեցավ Music Jam Session երաժշտասերների համար:

Ջազ, փոփ, ֆանկ, մոդեռն, էքսպերիմենտալ երաժշտությունը 6 ժամից ավելի հնչում էր բացօթյա տարածքում: Երաժշտական նախագիծը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ: Ելույթ ունեցան հայկական խմբեր և երաժիշտներ` Ամիրյան Միշը, Project 12-ը, A Chilla-ն, D’Litte-ը, դիջեյ Beatman-ը, Սամվել Գասպարյանը, Արման Փալևանյանը՝ Big Bro-ն և այլք։ Երաժշտական պրոդյուսերն էր Հրաչյա Աբրահամյանը: Հատուկ հյուրն էր վրացի դաշնակահար և ջազմեն Բեկա Գոչիաշվիլին իր բենդով. բաս` Լևոն Դեիսաձե, Հարվածային գործիք՝ Գիո Կամանաձե և դիջեյ Միշո Ուրուշաձե:

Օրվա ավարտին ներկաները վայելեցին Բեկայի և իր բենդի Թբիլիսյան ու Նյու Յորքյան ջազը: Վրացի Բեկա Գոչիաշվիլիին անվանում են երիտասարդ հանճար, քանի որ արդեն 2.5 տարեկանում նա սովորում էր Scott Joplin-ի Ragtime-ը, 10 տարեկանում նվագում Թբիլիսիի հայտնի ջազ ակումբներում, իսկ 16-ում ելույթ ունենում ջազի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Չիկ Կորեան և Սթենլի Քլարկը:

Աշխարհահռչակ Չիկ Կորեան Բեկայի մասին ասել է. «Երիտասարդ հանճար, ում դեռ շատ ենք տեսնելու ջազի աշխարհում։ Ես անձամբ մտածում եմ, որ նա Վրաստանի լավագույն դիվանագետն է, ով ամենալավն է աշխարհին փոխանցում Վրաստանի մշակույթը»:

Հանդիսատեսը ջերմ ընդունեց աշխարհում տարածված իմպրովիզներով Jam Session ձևաչափը: Ներկաներն ականատեսն էին, թե ինչպես է բնությունը ոգեշնչում նոր երաժշտության ստեղծմանը: Դրան զուգահեռ միասին դիմավորեցին անտառային մայրամուտը «Շէնէ» -ում։ Համերգային երեկոյի կազմակերպիչ Modd Events-ն ու Jam Music Portal-ն արել էին առավելագույնը՝ երաժշտական տոն ստեղծելու համար:

Ընկերության տնօրեն Արմենուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ համարձակ որոշում էր այս ձևաչափով մեծամասշտաբ նախագիծ իրականացնելը.

«Մեր ստեղծագործական խումբը որոշեց ռիսկի դիմել: Եւ՛ մեզ համար էր էքպերիմենտալ, և՛ հնչող երաժշտությունն էր նորարար: Հայաստանի բեմերում հազվադեպ է հնչում այս ժանրերի երաժշտություն, մեր երաժիշտների տաղանդի շնորհիվ հիանալի անցավ: Այնքան լավ արձագանքներ ստացանք, որ մտադիր ենք նախագիծը դարձնել ամենամյա՝ ամեն ամռան վերջին ուրբաթը music jam session կազմակերպել»:

Ի դեպ, Արմենուհին հայտնեց, որ առաջիկայում նախատեսում են դասական երաժշտության համերգ կազմակերպել. «Ուզում ենք տարածել պարկաթոռներին, խոտերին ծածկոցներով նստած բացօթյա համերգ վայելելու մշակույթը»:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է հնարավոր գործակցության հարցեր

Հաջորդը

Հայաստանը չկարողացավ հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Առնչվող նյութեր
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված…
Դիտել

Կարեւոր տեղեկություն Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝…
Դիտել

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share