Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է գնդակոծության․ ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել է Երասխում տեղի ունեցած կրակոցներին եւ տեսանյութ է հրապարակել։

ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության՝ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ:

Այսօր՝ 2021թ. հոկտեմբերի 15-ին ժամը 12:00-ից սկսած գյուղը կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության:Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ դիտավորյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի:

Ավելին, կրակը տարածվել է և հրդեհվել է քաղաքացու անասնագոմի տանիքը: Միայն հրշեջների ժամանակին միջամտելու արդյունքում է կրակը հաջողվել մարել, որ քաղաքացու տանիքի մյուս մասը չայրվի:Այս տվյալները ստուգվել և հաստատվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերով, հավաքած օբյեկտիվ ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով:

Երասխ գյուղի և ՀՀ բնակչությանը պաշտպանող ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա ադրբեջանական այսօրվա կրակոցների փաստը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:Հաշվի առնելով, որ ադրբեջանական դիրքերը գտնվում են գյուղի անմիջական հարևանությամբ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Ակնհայտ է, որ այս հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու քանի դեռ հանցանք կատարողները չեն պատժվել խախտումները չեն վերանալու, մարդկանց անվտանգությունը չի ապահովվելու:

Արման ԹաթոյանՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները կրակել են Երասխի ուղղությամբ, այրվել է անասնագոմ

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին

Առնչվող նյութեր
Դիտել

Սիրիայում իսրայելական գնդակոծության հետևանքով վիրավորվել են զինվորականներ

Սիրիացի չորս զինվոր է վիրավորվել Իսրայելի օդային հարձակումը հետ մղելու հետևանքով, հայտնում է SANA-ն հղում անելով ռազմական աղբյուրներին:…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի…
Դիտել

ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share