Երեւանի Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել․ ՀՀ ոստիկանություն

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Գավառի բնակիչ 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։

Անհրաժեշտ էր պարզել, թե սպանությունը կատարած անձը երբ և որտեղից էր եկել Աբովյան փողոց, ինչպես և դեպքից հետո ուր էր գնացել, ինչն արվեց կարճ ժամանակում։ Շուտով հայտնի դարձավ, որ նա Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացի փողոցով։ Աբովյան փողոցում էլ սպասել էր զոհին, իսկ կրակելուց հետո փախել էր Հյուսիսային պողոտա, որտեղից էլ տաքսիով հասել էր Հալաբյան փողոց։ Այստեղ ազատվել էր հանցագործության գործիքից ու դեպքի ժամանակ կրած մարզահագուստից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հենց դեպքի օրը Հալաբյան փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվեցին հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, և մարզահագուստը։ Պարզվել է նաև, որ տղամարդը մեկ այլ տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել էր Թալին, որտեղ խանութներից մեկում հագուստ էր գնել։

Կարճ ժամանակում հայտնաբերվել են նրան տեղափոխած տաքսու վարորդները, որոնց հայտնածով՝ կասկածվողը սլավոնական արտաքին ուներ և ռուսախոս էր։ Ծավալուն ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նրա ինքնությունը․ Ալեքսանդր Բուզմառև՝ օտարերկրյա քաղաքացի է, 23 տարեկան։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է.Արման Թաթոյան

Հաջորդը

Ականի պայթյունից երկու լրագրող է մահացել

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների…
Դիտել

Ադրբեջանը հնարավոր է ռազմական սադրանք իրականացի ՀՀ նկատմամբ. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթի»-ի հետ զրույցում հայտարարել է, թե առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կամ գոնե հստակեցման,…
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը: Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share