«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ Երեւանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:

«Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի: Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ:

Քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից»,- հայտնել է Հակոբ Կարապետյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

Հաջորդը

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է , որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share