Երեւանում վաղվանից նոր ավտոբուսներով կգործի եւս մեկ երթուղի

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղվանից՝ մայիսի 6-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր ավտոբուսներով։

Այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ։

74 համարի երթուղին անցնելու է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգված (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.30-ից մինչև 23.00։

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Հաջորդը

Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը․ Վիկտոր Սողոմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար։ «Հարգելի՛ հայրենակիցներ…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը…
Դիտել

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

Հայաստանի ԱԳՆ-ն՝ Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքի կապակցությամբ հայատարարություն է տարածել․ «Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության…
Դիտել

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն

Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share