Երեւանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի: Քաղաքապետը կապալառու ընկերությունների հետ կնքել է երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։

«Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:

Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ»,- նշել է Հայկ Մարությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հաագայի դատարան դիմելը դրական քայլ էր․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՇՌ թեստավորման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվելու է 7 օր

Այսօրվանից շրջանառության մեջ է դրվելու առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ աշխատող անձանց համար ՊՇՌ թեստավորման ժամկետը…
Դիտել

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ներկայացրել է պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share