Երկաթյա կաթսայով մի քանի անգամ հարվածել էր 38-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով մահացել էր. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձոր քաղաքի երկաթուղային կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի շրջանի տարածուն հեմատոմա» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ:

Տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով  կայարանի տարածքը ստուգելու ընթացքում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող նախկին փոստի կիսաքանդ շենքում, հայտնաբերվել էր նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա տղամարդու դին:

Ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում, տվյալներ էին ստացվել այն մասին, որ վերոհիշյալ անձինք մարմնական վնավածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ:

Մասնավորապես՝ պարզվել էր, որ 38-ամյա տղամարդը, ով բնակվել է դեպքի վայր հանդիսացող, նախկին փոստի կիսաքանդ շենքում, դեպքի օրը հյուրընկալել էր իր ծանոթներին՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակչին և 57-ամյա համաքաղաքացուն, որի ընթացքում  ալկոհոլ էին օգտագործել: Այդ ընթացքում վերջինիս կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել էր հեռանալ, որի ժամանակ 38-ամյա տղամարդը սկսել էր հայհոյել համաքաղաքացուն, ինչին ի պատասխան՝ վերջինս, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երկաթյա կաթսայով մի քանի անգամ հարվածել էր 38-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Նույն վիճաբանության ընթացքում վնասվածքներ էր ստացել նաև դեպքին ներկա գտնվող 44-ամյա տղամարդը, ով փորձել էր բաժանել վիճաբանողներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արտաշատի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հաջորդը

Գեղարքունիքի մարզպետը Հայկական Կարմիր խաչի գործադիր տնօրենին է ներկայացրել հրետակոծված բնակավայերում խնդիրները

Առնչվող նյութեր
Դիտել

Սա ո՞վ է, որ պետք է այսպիսի լկտի տոնայնությամբ խոսի իմ պետության ու հայրենիքի մասին․ Նորիկ Նորիկյան

Ես չեմ հասկանում՝ Լուկաշենկոյի ցինիկ ու լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։ Սա ո՞վ է,…
Դիտել

Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր.ՊՆ

Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:…
Դիտել

ՀՀ-ի հետ Մեծ Բրիտանիայի բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը հայ գերիների հարցով դիմել է իր կառավարությանը

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share