Երկուշաբթի կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը

Հունվարի 10-ին կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ հանրային վայրեր ու մշակութային օջախներ այցելելու համար պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ քովիդի դեմ պատվաստված լինել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք շրջանառել ենք, արդեն ամփոփել ենք, և առաջիկա երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, որով հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային օջախներ, թատրոններ այցելելիս պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք՝ վերջին 72 ժամվա ընթացքում, կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ rapid թեստի արդյունք։ Առաջիկա 15 օրվա ընթացքում այդ հրամանն ուժի մեջ կմտնի։ Հրապարակելուց հետո մենք 15 օր ժամկետ կտանք, որպեսզի հանրությանը իրազեկենք և տնտեսավարողներին ժամանակ տանք հարմարվելու»,- նշել է նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հայտնի է երբ կգումարվի սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի ՀՀ ներմուծման դեպք․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի…
Դիտել

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share