Երևանի աղբամուղերի ավելի քան 60%-ն արդեն փակվել է

Աջափնյակում փակվեց վերջին աղբամուղը. Երևանի աղբամուղերի ավելի քան 60%-ն արդեն իսկ փակվել է։ Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։

2020թ.-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում համակարգված մեկնարկեց բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղերի փակման գործընթացը: Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ իրականացվող ծրագիրը լայն թափ ստացավ այս տարի:

«Աղբամուղերի փակումն այլընտրանք չունի, մարդկային նորմալ կյանքի որակի խախտում կա այդտեղ: Պետք է մեր վարչական շրջանների ղեկավարներն իրենց ղեկավարությամբ ամեն ինչ անեն, որպեսզի այդ աղբամուղերը փակվեն, իհարկե օրենքի սահմաններում»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Աջափնյակն առաջինն է Երևանի վարչական շրջաններից, որտեղ ծրագիրն ամբողջությամբ կատարվեց: Օրերս զոդվեցին վերջին երկու աղբամուղերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքի հանգամանքը համարում եմ Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունը. Նորայր Նորիկյան

Հաջորդը

ՀՀ կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախին

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը մոտեցել է 3000-ին

Թուրքիայում երկրաշարժի զոհ Է դարձել 2316 մարդ, տուժել է 13․293 մարդ, փլուզվել է 6217 շինություն։  Սիրիայում զոհերի թիվը…
Դիտել

ՔԿ-ն հորդորում է «Սուրմալուից» ձեռք բերված հրավառության համար նախատեսված նյութերը ներկայացնել ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն…
Դիտել

Տոկաևը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share