Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

Երեւանի կանաչապատման հիմնարկը համալրվել է13 միավոր մեքենասարքավորումներով, որոնք իրենց տեսակով առաջինն են ու առայժմ միակը քաղաքում. ջրցան, աղբատար, 2 տեսակի ինքնաթափեր: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։


«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկատրանսպորտային հավաքակայանի պետ Աշոտ Բաղդասարյանը նշել է, որ ամբողջ տեխնիկան նախատեսված է քաղաքի պայմաններում աշխատելու համար: Իրենց ձևում դրանք յուրահատուկ են, որովհետև ինքնաթափերից մեկն, օրինակ, եռակողմ է, աղբատար մեքենան շատ պրակտիկ է, նախատեսված թափոնները տեսակավորելու համար: Կա նաև 1 միավոր ջրցան մեքենա՝ 9 խմ տարողությամբ, որի նմանը դեռ Երևանում չկա. ջրի շիթը կարգավորելու համար այն հատուկ ջրային ատրճանակ ունի: Հարմար է լանջերի ոռոգման համար:


Համայնքի միջոցներով ձեռք բերված նոր տեխնիկան մի քանի օր է, ինչ Երևան է հասել, առաջիկայում, փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո, այն արդեն գործի կանցնի: Մեծ ինքնաթափերը միանգամից կներգրավեն էտի աշխատանքներին:

Մայրաքաղաքի կանաչապատման համար շահագործվող մեքենաները արդեն հնամաշ էին և անարդյունավետ: Մեքենաների զգալի մասն արդեն փոխված է: Այս տարի ՀՈԱԿ-ն արդեն 2-րդ անգամ է համալրվում նոր տեխնիկայով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը Երևանին ու Բաքվին

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Դատախազությունը բավարարել է զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր…
Դիտել

Վրաստանում ընդդիմությունը սկսում է բողոքի ակցիաների շարք

Վրաստանում ընդդիմադիրները քաղաքական ճգնաժամից երկրի դուրս գալու բանակցությունները խափանելու համար մեղադրում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, հայտարարել է…
Դիտել

Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share