Երևանի պարեկները դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը հայտնաբերել են 2658, Շիրակի և Լոռու պարեկները՝ 1624 խախտում

Երևանի պարեկները դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2658 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 160 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 58, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 128, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39 իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 273-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 70-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 58 անձի։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1624 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 94 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 111 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, չամրակապված վարելու՝ 40, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 21, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 3 իրավախախտումներ։ 85 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 292-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկել 13 անձ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ</strong>

Հաջորդը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ

Առնչվող նյութեր
Դիտել

Աշտարակի ԲԿ-ին ռենտգեն սարքավորում է նվիրաբերվել

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Աշտարակի բժշկական կենտրոնում Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների պատվիրակության հետ միասին մասնակցել է…
Դիտել

Կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողիկարգավիճակի մասին» օրենքում…
Դիտել

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցի Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային…
Դիտել

Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  անձնական դերը ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում պարտավոր են հիշել բոլորը, այս մասին հայտարարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share