Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով

Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15 %-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգին անցնելը, ունենան 100 դրամանոցներ:

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել:

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:

Մայիսի 1-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի: Գործընթացը կկազմակերպվի ավտոբուսային պարկում այս պահին առկա 54 միավոր շարժակազմով:

Ասֆալտապատման աշխատանքներից անմիջապես հետո փողոցները պետք է գծանշվեն:

Ոլորտների պատասխանատուներին հանձնարարվել է գործընթացը կազմակերպել համակարգված, որպեսզի գծանշման հետ կապված ուշացումներ չլինեն: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ կատարելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:

Արդեն մեկ շաբաթ է՝ «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում գործում է հետադարձ զանգի հնարավորությունը: Նոր համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պառակտիչ թեզեր տարածելն ու՞մ է ձեռնտու. Էդմոն Մարուքյան

Հաջորդը

Խորհրդակցություն՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆինանսների նախարարությունում աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» գործիքի շրջանակում

ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցությամբ «Թայեքս» գործիքի շրջանակում hոկտեմբերի 25-ից 27-ը կազմակերպել է Պետական ֆինանսների կառավարման…
Դիտել

Այս գիշեր Ադրբեջանը սադրանքի է դիմել. փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ…
Դիտել

ԱԳՆ-ում ներկայացվել են STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչու­թյունների ղեկավարների հետ կայացել է հանդիպում, որի ընթացքում ներկայացվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share