Երևանի 2023թ. բյուջեի վերաբերյալ անցկացվել է հանրային բաց լսում

Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լսումների մասնակիցներն անդրադարձել են քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին և մատնանշել ոչ միայն հասարակական տրանսպորտը, այլև ճանապարհաշինական նոր նախագծերի ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման անհրաժեշտությունը: Քաղաքացիները հետաքրքրվել են նաև հանրային գոտիներում առկա ապօրինի կառույցների ապամոնտաժման և տարածքները քաղաքացիներին վերադարձնելու ծրագրային աշխատանքներով: Հարցեր են հնչել նաև արտաքին լուսավորության ցանցի արդիականացման, էներգախնայողության և բնապահպանական մի շարք այլ ծրագրերից:

Քաղաքային պլանավորման աշխատանքներում ներգրավված մի խումբ երիտասարդներ էլ, այդ թվում՝ ճարտարապետներ, բարձրացրել են այգիների ու բակային տարածքների կառուցման ու վերակառուցման խնդիրը: Նրանք նաև ցանկություն են հայտնել կամավորության սկզբունքով ներգրավվել նախագծերի ստեղծմանը՝ իրենց փորձն ու գաղափարները փոխանցելով քաղաքին:

Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանրային քննարկման բոլոր մասնակիցներին, մանրամասնել է ծրագրային որոշ դրույթներ: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ համայնքը պատրաստ է քննարկել համատեղ գործակցության առաջարկները, նաև նկատել, որ քաղաքը փուլ առ փուլ բարեկարգելու և բնակիչներին է հանձնելու կանաչ նոր գոտիներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ արձագանքն՝ Ալիևի հայտարարությանը

Հաջորդը

Արարատ Միրզոյանն ընդունել է Միխայել Զիբերթին

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․ կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 21։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել,…
Դիտել

Սերգեյ Շոյգույի շնորհավորական ուղերձը Սուրեն Պապիկյանին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share