Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն

Երևանի Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկում կինը դանակով հարվածել է ամուսնուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հուլիսի 3-ին` ժամը 20.25-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին»,– նշված է հաղորդագրությունում:

Նույն օրը` ժամը 21.30-ին, հիվանդանոցից հաղորդել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:

37-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Հաջորդը

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՏՊ Արցախի Շոշ համայնքի տարածքում. ուղևորը տեղում մահացել է

Նոյեմբերի 7-ին ժամը 11:15-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Ա.Գրիգորյանը հաղորդել է, որ…
Դիտել

Հայաստանը եւ Ուկրաինան կգործակցեն ներդրումային ոլորտում

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան մասնակցել է «UkraineInvest»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Ցիվկաչի՝ ՀՀ կառավարությանն առընթեր ներդրումների խթանման կենտրոնի…
Դիտել

Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է գործուղել 100 զինծառայող. ՊՆ

Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share