Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունը։ «Տեղեկացված և ոգեշնչված մեզ ցույց տրված ընդունելությունից` մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն` հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ, խաղաղ կովկասյան տարածաշրջանին», – նշել է Նենսի Փելոսին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակն ընդգծել է, որ կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ «Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է դեմոկրատիայի (ժողովրդավարության) և ավտոկրատիայի (անձնիշխանության) միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումների ընթացքում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին, մասնավորապես` Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո», – նշել է Փելոսին։

Նա պատմել է, որ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ իրենց այցը սկսվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով։ «Այնտեղ մենք աղոթեցինք Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Կոնգրեսը հանձնառու է երաշխավորելու, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չի մոռացվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրինագիծ, որին նախագահ Բայդենը արձագանքեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ: Մեծ պատիվ էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան «Հենրի Մորգենթաու» մեդալով, որը ես ընդունեցի Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման մեր աշխատանքի համար»,-նշել  է Փելոսին։

Անդրադառնալով Հայաստանում ունեցած բարձր մակարդակի հանդիպումներին` խոսնակը նշել է, որ կոնգրեսական պատվիրակության համար պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ «Այս հանդիպումները հնարավորություն ընձեռեցին մտքեր փոխանակելու Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղմանն ուղղված քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ», – նշել է նա։

Նշվում է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ անցկացված կլոր սեղանի մասին, որի ընթացքում Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես Նենսի Փելոսին է ձևակերպել, արտահայտել են իրենց ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին և իրենց լույսն են սփռել Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար մղվող պայքարի վրա: «Ինձ համար պատիվ էր դիմել այդ առաջնորդներին՝ ելույթ ունենալով Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որը հայկական մշակույթի գոհարն է, որտեղ ես հստակ ուղերձ հղեցի Հայաստանին Ամերիկայի հանձնառության մասին», – ասել է նա։

Փելոսիի խոսքով` ավելի ուշ իրենք հանդիպել են նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ։ «Թեև ներքին քաղաքականության հետ կապված տարաձայնություններ կան, այդ առաջնորդների միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան», – հավելել է խոսնակը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թբիլիսն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար

Հաջորդը

Արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով․ Գարեգին Բ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու…
Դիտել

Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և…
Դիտել

Պատվաստանյութի ձեռք բերման աշխատանքներ են ընթանում․Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Կովաքսի հարթակում բանակցությունները շարունակվում են, որոշակի ընդհանուր դանդաղում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share