Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց է բացվել

Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։

Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ: Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:

Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ: Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվելանհրաժեշտ գույք:

Նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի «Fly Arna» («Ֆլայ Արնա»)

Հաջորդը

Սահմանի Երասխի հատվածում զոհ ունենք

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին սեպտեմբերի 15-ին ունեցած հեռախոսազրույցում շեշտել են Հայաստանի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված…
Դիտել

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ

Սեպտեմբերի 30-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ…
Դիտել

Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն. ՄՊՀ

հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share