Երևան-Գյումրի ավտոճանապարհի որոշ հատվածներում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Ժամը 23:55-ի դրությամբ դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։

Շիրակի մարզում և Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։

Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի, Սարավան-«Զանգեր» և Չիվա-Ելփին ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Հաջորդը

Հայտնի է Ղազախստանից ՀԱՊԿ զորքերի դուրս գալու ժամկետը

Առնչվող նյութեր
Դիտել

Մետրոպոլիտենը կաշխատի երկարացված գրաֆիկով

Ամանորի գիշերը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի երկարացված գրաֆիկով «Սիրելի համաքաղաքացիներ, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ամանորի գիշերը կաշխատի մինչև…
Դիտել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական…
Դիտել

Պարոնայք գեներալներն անիմաստ են համարում

Սեյրան Օհանյանը հրաժարվել է մասնակցել իշխանության ներկայացուցչի հետ Հանրային հեռուստաընկերության եթերում բաց քննարկմանը։ «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան…
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս մասին ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share