Զախարովան հայտնել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ համատեղ հայտարարություն չընդունելու պատճառը

Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և խաղաղապահների գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում դեէսկալացիայի ուղղությամբ։ Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Ներկայումս միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուններ»,-ասել է Զախարովան։

Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է՝ ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են։

«Այդ գործընթացը կարող է էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ավելացրել է Զախարովան։

Ինչ վերաբերվում է  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումից հետո համատեղ հայտարարության չընդունելուն, Զախարովան հայտնել է, որ հայտարարության ֆրանսիացի հեղինակներն անտեսել են Ռուսաստանի առաջարկները։

«Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։  Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր շարադրել։ Մասնավորապես՝ հիշատակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, որը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմնասյունն է։  Ամեն դեպքում մենք զբաղված ենք լինելու ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով»,- ասել է Զախարովան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կկառուցվեն Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանները կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ․ Ավինյան

Հաջորդը

Ադրբեջանի և Արցախի միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն փոխվստահության մթնոլորտում. Արթուր Թովմասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունըՇուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է…
Դիտել

Փոխհրաձգություն սահմանին․հայկական կողմը զոհ ունի, Ադրբեջանը ևս կորուստներ ունի

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ցանկացած պայմաններ թելադրելուն․ Պեսկով

Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ցանկացած պայմաններ թելադրելուն և կողմ է միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն, հայտարարել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share