«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին զուգահեռ, անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան նոր կապուղիների կառուցման հարցին Ղասեմին հայտարարել է. «Երկու երկրների պաշտոնյաների հանդիպումների ընթացքում լավ հուշագրեր են ստորագրվել, և մենք պատրաստ ենք ստորագրել Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Զանգեզուրի միջանցքի նախագիծը»: Այս թեմայով տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը «ֆեյսբուքում» գրել է.

«Վերոնշյալը խոսքային մակարդակում վերլուծելով՝ կարելի է փաստել, որ թուրք-ադրբեջանական հետպատերազմյան խոսույթում արձանագրված նպատակային շեշտադրումների արդյունքում Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովող ցնակացած նոր ճանապարհ, որը կապվելու է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Բաքվի կողմից կառուցվող կապուղիներին, ընկալվում է՝ որպես «Զանգեզուրի միջանցք»՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքով կանցնի և ինչ իրավական կարգավիճակ կունենա։Նշվածը, իհարկե, բնավ չի նշանակում, թե հենց Հայաստանի Սյունիքի մարզով և հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ ստանալու խնդիրը դուրս է մղվել թուրք-ադրբեջանական օրակարգից։

Ավելին, ակնհայտ է, որ հատկապես Հայաստանի և երկու երկրերի միջև «հարաբերությունների կարգավորման» գործընթացների առկայության պայմաններում, նաև միջազգային ճնշումների ներքո տվյալ շրջափուլում այս թեման առավելապես առաջ է մղում Թուրքիան։ Իսկ Ադրբեջանն առայժմ զբաղեցրել է առավել չափավոր դիրքավորում։

Պատճառը պարզ է՝ Հայաստանին բացառապես սեփական օրակարգով խաղաղության գործընթացի մեջ ներքաշելն է և ուկրաինական ճգնաժամին համընթաց տարածաշրջանում սեփական շահերի նշաձողը տատանելը։Այնուամենայնիվ, միանաշանակ է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում ինչ իրավական կարգավորմամբ ճանապարհ էլ Հայաստանից տրամադրվի(եթե այդ գործընթացն ընդհանրապես կյանքի կոչվի) Ադրբեջան-Նախիջևան կապի համար, թուրք-ադրբեջանական, գուցե նաև միջազգային խոսույթում բնորոշվելու է «Զանգեզուրի միջանցք» եզրով։

Առավելապես Ադրբեջանականում՝ հաղթանակած առաջնորդի նոր հաղթական ձեռքբերումը շեշտադրելու նպատակով».- գրել է Արմեն Պետրոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից դրական արձագանք չենք լսել. Արարատ Միրզոյան

Հաջորդը

ԱԺ-ն քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փոփոխության հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների դաշինքը

Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և Հայ հեղափոխական դանակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…
Դիտել

Արցախի Խորամորթում բանակցություններ են տարվում ադրբեջանցիների հետ. Հունան Թադեւոսյան

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադեւոսյանը մանրամասներ է հաղորդել Արցախի Խորամորթ համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:…
Դիտել

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Սուրմալու»…
Դիտել

Մետրոպոլիտենում փոխարինվում են հին օդափոխիչները

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սկսվել է օդափոխիչների փոխարինման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են մետրոպոլիտենից։ 14 հզոր օդափոխիչներից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share