Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշում է 5 ամյակը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշել է ստեղծման հնգամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու 44-օրյա պատերազմից հետո ԶԱՀ-ի առջև ծառացած խնդիրները, կատարված հատուցումները, ինչպես նաև ներկայացվեց ապագայի տեսլականը։

Հիմնադրամն անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած զինվորների ընտանիքների, նաև զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած զինվորների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Ստեղծման օրվանից ի վեր հիմնադրամը հավաքագրել է 65 մլրդ դրամ, որից ավելի քան 45 մլրդ դրամը հատուցել է։ Հիմնադրամի շահառուների թիվը 4689 է, նրանց մեծ մասը 2020 թվականի պատեարզմի ընթացքում եւ դրանից հետո զոհված եւ զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած զինծառայողներն են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Հաջորդը

Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը

Առնչվող նյութեր
Դիտել

«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ»․ ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովի ավարտին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ…
Դիտել

Քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման հարցը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման…
Դիտել

Հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը: ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share