Էդմոն Մարուքյանը հրապարակել է՝ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած առաջարկները

Հայաստանի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը․ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ առաջարկների առաջին կետում գրված է, որ  հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի՝ փետրվարի 21-ով թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին։

Երկրորդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Ինչպես հիշում եք, Ադրբեջանն այնտեղ ասում է, որ դուք պետք է տարածքային պահանջներ չունենաք մեր նկատմամբ։ Մենք էլ ասում ենք՝ եղբայր, մենք ձեզանից տարածքային պահանջներ չենք էլ ունեցել։ Եվ ի սկզբանե միշտ Հայաստանի  բոլոր իշխանությունները հայտարարել են, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Այստեղ ասվում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը, ՀՀ-ն տվյալ համաձայնագիրը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ, որ ստորագրել ենք, մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները՝ միանալով տվյալ կառույցին»,- մանրամասնեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ երրորդ կետում հայկական կողմը նշում  է, որ իր համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է, որ 4-րդ կետում  հայկական կողմը կարևոր է համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի  նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի  հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի  26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ «Իսկ դրանք ո՞ր պարտավորություններն են․  ռազմագերիների վերադարձը, որը մինչև այսօր  չի արվել, կոմունիկացիանրի բացումը, որն Ադրբեջանն է ձգձգում»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այս կետով հստակեցնում է, որ  շարունակում է հավատարիմ լինել իր պարտավորություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

5-րդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ «Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ի սկզբանե եղել են։ Այսինքն, այստեղ են ամրագրված  ազգերի ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր իրավունքներ և ազատություններ»,- մանրամասնել է Մարուքյանը։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հայկական կողմը 6-րդ կետով հայտնել է, որ համապատասխան բանակցությունների համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Կամխուտ» պոլիգոնում, որը ՀՀ-ն տրամադրել է ռուսական ռազմաբազային, հովիվ է զոհվել

Հաջորդը

Եվրատեսիլ-2022. հաղթեց Ուկրաինան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է․ Արթուր Թովմասյան

«Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում». Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր…
Դիտել

Մոհամմադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան

 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ…
Դիտել

Ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև բացօթյա օբյեկտների վրա. ոստիկանություն

2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share