Ընդդիմությանը նոր սցենարիստ է պետք

Խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ կանի մի քիչ փող հավաքի, նորմալ սցենարիստ վարձի, որը «քաղաքական» պայքարի գոնե մի քիչ ավելի կրեատիվ սցենար կգրի։ Սցենարիստների պակաս չեմ կարծում, որ ընդդիմադիրների շրջապատում լինի։ Հատկապես, որ այսօրվա ընդդիմադիր շրջանակները տարիներ շարունակ տարբեր թեմաների համար սցենարիստներ էին պատրաստում։

Ընդդիմության մոտ ստեղծագործական միտքը սպառվել է, ինչպես սպառվել են նրանց քաղաքական մտքերը։ Եթե, իհարկե, երբեևէ եղել են դրանք։ Չի կարող քաղաքական ուժը փրկել երկիրը, կամ ժողովրդին, որը նույնիսկ չի կարողանում ինքն իրեն փրկել սեփական գաղափարական սնանկությունից։

Արդեն մի քանի տարի անընդմեջ նույն գործողություններն են, նույն «հերոսներով»։ Սադրանքներ խորհրդարանում, քաշքշուկ, հոխորտանք և հետո հերոսական կեցվածքով դիրքավորվում են տեսախցիկների առաջ։ Այս ամենից բացի խորհրդարանական ընդդիմությունը՝ հանրությանը, նույնիսկ սեփական ընտրողներին ոչինչ չի առաջարկել և չի էլ կարողանում առաջարկել։

Ընդդիմության միակ հարթակը շարունակում է մնալ կրկեսը։ Այսպես է լինում, երբ երկրում իրական կրկեսի շենքը տարիներ շարունակ չի շահագործվում՝ ծաղրածուները տեղափոխվում են քաղաքական դաշտ, այն վերածելով կրկեսի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը. Արմեն Գրիգորյան

Հաջորդը

Ես ոգևորված եմ այս մեծ ակումբի մի մասը դառնալու համար. Ռանոս

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ սենատը պաշտպանել է նույնասեռ ամուսնությունները

ԱՄՆ սենատը հավանություն է տվել նույնասեռականների և միջռասայական ամուսնությունների իրավունքը պաշտպանող օրինագծին, որը կոչվում է «Հարգանք ամուսնության մասին»:…
Դիտել

ՄԱԿ-ի ԱԽ-ն փաստաթուղթ առայժմ չի ընդունվել․ Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այդ փաստը…
Դիտել

ՄԱԿ-ում պաշտոնապես պատասխանել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահի փոփոխությանը

ՄԱԿ-ում պաշտոնապես պատասխանել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահի փոփոխությանը։ Մասնավորապես հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կազմակերպությունը ԼՂ–ում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share